ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Բեռլինալեն հանձնել է մրցանակներ

Բեռլինալեն հանձնել է մրցանակներ
16.02.2014 | 18:30

Բեռլինի միջազգային կինոփառատոնը «Ոսկե արջ» գլխավոր մրցանակն է հանձնել չին ռեժիսոր Ինան Դյաոին «Սև անկյուն, բարակ սառույց» թրիլլերի համար: Այն պատմում է մի ոստիկանի մասին, որը 1990-ականներին Չինաստանի հյուսիսում հետաքննում է մի կախարդական սպանություն և սիրահարվում է կասկածյալին:

«Սև անկյուն, բարակ սառույց» ֆիլմում, խաղալով գլխավոր դեր, Լյու Ֆանը լավագույն դերասանական աշխատանքի համար ստացել է «Արծաթե արջ» մրցանակը:
Լավագույն ռեժիսուրայի համար «Արծաթե արջ» մրցանակով է պարգևատրվել Ռիչարդ Լինկլեյտերը (ԱՄՆ) «Պատանեկություն» դրամայի համար:
«Խաչաձև ճանապարհ» ֆիլմի հեղինակներ Դիտրիխ և Աննա Բրյուգեմանները (Գերմանիա) պարգևատրվել են լավագույն սցենարի համար:
Միջազգային ժյուրին առանձին մրցանակ է սահմանել ռուս երիտասարդ մուլտիպլիկատոր Լեոնիդ Շմելկովի «Իմ անձնական որմզդեղնը» կարճամետրաժ ֆիլմի համար:

Դիտվել է՝ 1092

Մեկնաբանություններ